Բելառուսի Պինսկ քաղաքի փայտամշակման ֆաբրիկայում հոկտեմբերի 25-ի կեսօրին պայթյուն է որոտացել, որի հետեւանքով մեկ մարդ մահացել է, եւս 18-ը` վնասվածքներ են ստացել, հաղորդում է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են 19 տուժածների մասին:
Պայթյունի հետեւանքով փլուզվել է 100 քմ տարածք եւ հրդեհ է բռնկվել: Երկու ժամ անց հրդեհը հնարավոր է եղել մարել: Տեղի ունեցածի պատճառները ճշտվում են:




























