Վեներա մոլորոկի վրայի հրաբուխը ժայթքել է ընդամենը մի քանի տասնամյակ առաջ: Վերերայի հրաբխային վերջին ակտիվության մասին սենսացիոն կարծիքը հրապարակել է Կալիֆորնիայի համալսարանի մոլորակագետ Նատալիա Բոնդարենկոյի խումբը, որը պատրաստում է Geophysical Research Letters գիտական ամսագիրը:

Գիտնականները ուսումնասիրել են Վեներայի մակերեւույթի մասին տեղեկությունները, որոնք ստացվել են «Մագելան» միջմոլորակային տիեզերական կայանից: Ստացված նկարներում Վերենայի հյուսիասյին կիսագնդում տաք հետքեր են նկատվում:

Սակայն գիտնականների մեկ այլ խումբ` Փասադենայի ռեակտիվ շարժման լաբորատորիայի երկրաբան Սյուզան Սմրեկերի գլխավորությամբ, կասկածի տակ է առնում այդ պնդումները: Նույն տվյալներն ուսումնասիրելով, նրանք եկել են եզրակացության, որ լավայի հոսքերն առաջացել են ավելի քան 2,5 մլն տարի առաջ: Սյուզան Սմրեկերի կարծիքով, վերջին տասնամյակներում Վեներայի հրաբխային ակտիվության մասին պնդումները էքստրաօրիդինարության ոլորտից են, որոնք պահանջում են էքստրա ապացույցներ: