United Launch Alliance  ընկերության արտադրած Atlas V հրթիռն ուղեծիր է դուրս բերել ամերիկյան նոր սերնդի մետեոարբանյակ։ Հրթիռակիրը մեկնարկել է նոյեմբերի 19-ին տեղական ժամանակով 18։42-ին ԱՄՆ ՌՕՈւ կայանից, որը գտնում է Կանավերալ հրվանդանի տիեզերակայանի մոտ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ի սկզբանե հրթիռը պետք է մեկ ժամ շուտ արձակվեր, սակայն տեխնիկական անսարքություն հայտնաբերելու պատճառով հետաձգել էին, որպեսզի մասնագետները շտկեին անսարքությունը։

«GOES-R–ն անջատվել է (Atlas V-ից) ու հիմա առաջին անգամ գտնվում է ավտոնոմ թռիչքի մեջ»,- նշված է ԱՄՆ Օվկիանոսների ու մթնոլորտի հետազոտությունների ազգային վարչության հաղորդագրության մեջ։ Անջատվելուց հետո սարքը պետք է բացի իր արեւային մարտկոցները, որոնք նրան կապահովեն էներգիայով ամբողջ թռիչքի ընթացքում։ Սարքը ուղեծիր է դուրս բերվել մոտ 30 հազար կմ  բարձրության վրա, որից հետո այն պետք է ինքնուրույն բարձրանա մինչեւ 35․7 հազար կմ բարձրություն։