Մինչև այս տարեվերջ ամերիկացի ծովային հետեւակայինները կկարողանան օգտվել փակ կայքից, որտեղ տեսանյութեր կփոխանակեն մարզումների անցկացման սեփական մեթոդների ու ռազմական այլ օգտակար «հնարքների» մասին։ Օգտատերերի համար գլխավոր պայմանն է ունենալ հաշիվ MarineNet–ում, գրում է Life–ը։
YouTube-ի ռազմական անալոգը ստացել է MarineNet Video Services անվանումը։ Հատուկ վեբ կայքում կարելի է հրապարակել միայն այն ուսումնական նյութերը, որոնք նախապես տուգել ու հաստատել է հրամանատարությունը։ Միաժամանակ ԱՄՆ զինծառայողները կկարողանան դիտել տեսանյութ զենք բանացնելու ու ծառայողական ծրագրային սարքավորումներով աշխատելու հմտությունների մասին։
Հետաքրքիր է, որ ծառայությունը՝ YouTube -ի նմանությամբ թույլ է տալիս նույնիսկ անձնական ալիք ստեղծել։




























