ՆԱՍԱ-ի Dawn  տիեզերական սարքը Երկիր է ուղարկել Ցերերա թզուկ մոլորակի նոր լուսանկարներ, գրում է Gazeta–ն։

Նկարահանման պահին զոնդը մոլորակից 1480 կմ հեռավորության վրա էր՝ այն բարձրության վրա, որին հասել էր հոկտեմբերին։ Լուսանկարում Օկկատոր խառնարանն է, որի կենտրոնում երեւում է վառ դեղին բիծ։ Այդ բծի ծագումը սկզբում մեծ հանելուկ էր, իսկ հետագայում պարզվել է, որ այն զանազան աղերից է կազմված։

Նոյեմբերի 4-ին սարքը սկսել է անցնել իր վեցերորդ գիտական ուղեծիր, որտեղից կճշգրտի ավելի վաղ հավաքված տվյալները։