Վրաստանի քննչական ծառայությունը ձերբակալել է 21 մարդու Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով ապրանքներ ներկրելու համար: ԻՆչպես հաղորդում է Վրաստանի ֆինանսական ոստիկանության մամուլի ծառայություն, ոմն Միրզա Կախիձե վարձակալել է 20 մարդու՝ Թուրքիայից Վրաստանի տարածք մաքսաննեգ ապրանքներ փոխադրելու համար:

Հակաօրինական գործողությունները լուրջ վնաս են հասցրել պետությանը: Բոլոր օրինախախտնեը՝ Կախիձեի գլխավորությամբ, կալանավորված են:

Քննությունը վարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի մաքսային խախտելու հոդվածի շրջանակներում, որը նախատեսում է 11-15 տարվա ազատազրկում, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»: