Windows 7-ին փոխարինող օպերացիոն համակարգի նոր տարբերակը կհայտնվի 2012 թվականին եւ կանվանվի Windows 8: Այդ մասին տեղեկությունը հայտնվել է www.microsoft.nl կայքի բլոգում, որտեղ տեղակայված է Նիդերլանդներում Microsoft-ի պաշտոնական ներկայացուցչության կայքը:
Հաղորդագրությունը, թե Windows 8-ի աշխատանքներն արդեն ընթանում են, կորպորացիայի նիդերլանդական կայքում հայտնվել է հոկտեմբերի 22-ին, սակայն տեքստը, որտեղ հիշատակում կա օպերացիոն համակարգի նոր տարբերակի մասին, շատ օպերատիվ կերպով հեռացվել է:
Այդուհանդերձ, դա պաշտոնական աղբյուրներից մամուլում հայտնված առաջին տեղեկատվությունն էր: Այժմ Microsoft-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանում այդ տվյալները:
Արժե հիշեցնել, որ այս տարվա ամռանն արդեն մամուլում արտահոսք էր եղել ներքին շնորհանդեսի դրվագներ, որտտեղ նկարագրվում էր ապագա ծրագրային պլատֆորմը: Ներկայումս այն կարելի է տեսնել Microsoft Kitchen կայքում:




























