Ամերիկյան Apple կորպորացիան անվճար կփոխի iPhone 6s սմարթֆոնների «անսպասելիորեն» անջատվող մարտկոցները: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:

Apple-ում հայտնել են, որ շատ քիչ թվով iPhone 6s սմարթֆոններ կարող են անսպասելի անջատվել: Սա, ըստ ընկերության ներկայացուցիչների, անվտանգության համար սպառնալիք չի ներկայացնում: Խնդիրներ են հայտնաբերվել 2015 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին արտադրված հեռախոսներում:

Հեռախոսները փոխելու համար անհրաժեշտ է այցելել Apple-ի խանութներ կամ արտոնագրված սերվիս-կենտրոններ՝ հաստատելու համար, որ սարքն արտադրվել է նշված ժամանակահատվածում: