Կիեւի կենտրոնում՝ քաղաքապետարանի մոտ, անհայտ անձի նետած «պայթուցիկ փաթեթից» պայթյուն է հնչել, հայտնում է «Վեստի»–ն։

Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը հայտնել էր, որ Կիեւում նոյեմբերի 21-22–ին ահաբեկչական սպառնալիքի աճ է սպասվում 2013–ի զանգվածային ցույցերի տարեդարձի կապակցությամբ։

«Մայրաքաղաքի կենտրոնում՝ Կիեւի քաղաքապետարանի եւ Կենտրոնական ունիվերմագի մոտ, պայթյուն է հնչել… անհայտ անձը պայթուցիկ փաթեթ էր նետել»,– հայտնում է պարբերականը։

Այս պահին ունիվերմագի եւ քաղաքապետարանի շրջանը շղթայված է։