Նոյեմբերի 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հյուսիս-արեւելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 22-23-ը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում նոյեմբերի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -3-5, իսկ վաղը ցերեկը՝ +5+7 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -10-15, ցերեկը` -3+2,
Կոտայքում՝ գիշերը` -10-15, ցերեկը` -3+2,
Գեղարքունիքում՝ գիշերը` -10-15, ցերեկը` -3+2,
Լոռիում՝ գիշերը` -4-9, ցերեկը` -2+2,
Տավուշում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +1+6,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -10-15, ցերեկը` -3+2,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -2-4, ցերեկը՝ +3+6,
Արարատում՝ գիշերը` -3-5, ցերեկը՝ +4+7,
Արմավիրում՝ գիշերը` -3-5, ցերեկը՝ +4+7,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -10-15, ցերեկը` -3+2,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -3-5, ցերեկը՝ +4+7,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` -1+3, ցերեկը` +3+6,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -6-8, ցերեկը`-2+2,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` -2+2, ցերեկը՝ +3+6:



























