Չինական Lenovo-ն իր բջջային սարքերի վրա չի տեղադրում Shanghai Adups Technology Company-ի սոֆթ, որը թույլ է տալիս օգտատերերին հետեւել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Lenovo-ի ներկայացուցիչ  Ու Ցզինյույը:

«Lenovo եւ Moto ապրանքանիշների սմարթֆոններում եւ պլանշետներում չի օգտագործվում Adups ծրագրային ապահովում»,– հայտնել է նա: Նրա խոսքով՝ ընկերությունն իր սարքերի վրա երբեք տվյալ սոֆթը չի տեղադրել:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Shanghai Adups Technology-ի մշակած ծրագրային ապահովումը յուրաքանչյուր 72 ժամը մեկ չինական սերվեր է վերաուղարկում տեքստային հաղորդագրություններ, որոնք ուղարկվել են սմարթֆոնից: Այդպիսի սոֆթ է հայտնաբերվել Shanghai Adups-ի մշակած Android օպերացիոն համակարգով մի քանի սմարթֆոններում: