Nesta բրիտանական ինովացիոն ինստիտուտի գործադիր տնօրեն Ջեֆ Մուգանը GovInsider-ի համար կազմել է բարձրագույն կրթության մեջ ամենաթրենդային տեխնոլոգիաների քառյակը, որոնք նրա կարծիքով ամենահեռանկարայինն են:

Ադապտիվ կրթություն 

Համարվում է, որ կրթական տեխնոլոգիաները ներդրումների համար ամենաշահավետ ոլորտն են, իսկ ադապտիվ ուսուցումը հանդիսանում է այս տեխնոլոգիաներից մեկը: Սա առցանց-կրթական հարթակ է, որը փոփոխվում  է՝ կախված ուսանողների պատասխաններից: Համակարգի նպատակն է ուսանողի մասնակցությունը դարձնել ակտիվ: Այսպիսի հարթակներն ամենաշատը կիրառվում են հեռահար ուսուցման համակարգերի ժամանակ: Կիրառության վառ օրինակներ են CogBooks-ը կամ  BYJU-ը:

Crowdteaching (քրոուդթիչինգ)

Crowdteaching-ը ուսումնական պլանների եւ դրանցով ուսուցման ստեղծումն է, որը բաց է ինտերնետում յուրաքանչյուրի համար: Crowdteaching-ի օրինակ է մագիստրոսների համար լուսանկարչության կուրսերի Phonar հարթակը:

Ֆիզիկապես այդ նախագծում մասնակցել են 20 մարդ, սակայն այն բաց է եղել հազարավոր  օգտատերերի համար: Օգտագործելով #PhonarEd հեշթեգը՝ ուսանողները եւ դասավանդողները փոխանակում են իրենց փորձը, գիտելիքներն ու կարծիքները: Որոշ մասնագետներ կարծում են, որ առցանց ուսոցումը մի քանի անգամ կարող է բարձրացնել ուսանողի կողմից նյութերի ընկալումը:

Բլոկչեյն

Բլոկչեյն բաշխված տրանզակցիաների համակարգը պաշտպանված է կիբեռհարձակումներից եւ ապահով է: Դա թույլ է տալիս գործատերերին ստուգել պոտենցիալ աշխատակցի գիտական եւ կրթական ձեռքբերումների մասին ինֆորմացիան: Այս համակարգն օգտագործվում է Սան Ֆրանցիսկոյի Holberton School-ում:

Թվային դասագրքեր

Ուսանողներն աստիճանաբար սկսում են օգտագործել ինֆորմացայի թվային կրիչներ եւ գրադարաններ: Educause Center for Analysis and Research-ի տվյալներով դեռեւս 2013 թվականին սովորողների 71%-ը օգտվում էր թվային գրադարաններից: Ենթադրվում է, որ տրադիցիոն դասագրքերը ժամանակի հետ կվերանան՝ իրենց տեղը զիջելով իրենց թվային անալոգներին: