Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը Վրաստանին զենք վաճառելու փաստով քրեական գործ է հարուցել: Կասկածյալներից մեկը կարող է դառնալ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն:

Քնչչական հանձնաժողովի ենթադրությամբ` Ուկրաինան երկու միլիարդ դոլարի զենք է վաճառել Վրաստանին, թեեւ պետական բյուջե է մտել միայն 200 միլիոնը, գրում է Mignews-ը:

Վրաստանին զենք մատակարարելու հարցով խորհրդարանական հանձնաժողովը ստեղծվել է 2008թ. աշնանը: Դրա առիթը դարձավ Վրաստանին ուկրաինական զենք առաքելու Ռուսաստանի մեղադրանքները: