Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը ԵՄ ղեկավարությունից 2 մլն եվրո արժողությամբ սարքավորումներ կստանա Բելառուսի հետ սահմանի ամրացման համար, ասված է գերատեսչության պաշտոնական կայքում։

«Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը 2 մլն եվրոյի տեխնիկա կստանա Բելառուսի հետ սահմանի ամրացման համար»,– ասված է պաշտոնական հաղորդագրության տեքստում։

Հաղորդվում է, որ օգնության տրամադրումը կլինի պոտենցիալ սահմանային գերատեսչությունների ամրացման միջազգային նախագծի երկրորդ փուլի շրջանակում։