Կոնցեռնը 60 մլն դոլար է ներդնելու, որպեսզի ստեղծի ռոբոտ, որն ինքը կդասավորի լվացված սպիտակեղենը։ Քննադատները այդ նախագիծը ծիծաղելի են համարում ու փողերի վատնում որակում։
Մասնագետներն արդեն տասը տարի է զբաղված են «Լանդրոիդի» մշակման աշխատանքներով։ Բայց լվացարար ռոբոտը շուկայում կարող է հայտնվել հաջորդ տարի ու այն ժամանակ էլ հենց կցուցադրի ընդամենը տասը րոպեում վերնաշապիկը ծալելու իր հմտությունը։ Ռոբոտը օգտագործելու է արհեստական ինտելեկտի ու պատկերները ճանաչելու տեխնոլոգիան, որպեսզի ճիշտ ծալի ու դասավորի հագուստը։
Panasonic -ում պնդում են, որ այդ նորույթը հեղափոխական է լինելու, քանի որ ըստ վիճակագրության՝ մարդը կյանքի ընթացքում 9 հազար ժամ, կամ 375 օր է ծախսում լվացքից հետո հագուստը դասավորելու վրա։




























