Վրացական «Կվիրիս պալիտրա» (Շաբաթվա ներկապնակ) շաբաթաթերթը հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում` հայրենիքը լքելու վերաբերյալ:
Հարցման արդյունքները հետեւյալն են. հարցվածների 47,5 տոկոսը չի լքի Վրաստանը ո՜չ մշտական, ո՜չ էլ` ժամականավորապես, 38,8 տոկոսը պատրաստ են մեկնել արտագնա աշխատանքի, բայց միայն ժամանակավորապես, 9,8 տոկոսը դեմ չէին մշտական հեռանալ Վրաստանից, իսկ 3,9 տոկոսը դժվարացել են պատասխանել:




























