ԱՄՆ–ի եւ ԱՄԷ–ի գիտնականները նկարագրել են պայմանները, որոնք կլինեին մեր մոլորակի վրա, եթե Արեգակնային համակարգում չլիներ Մարս մոլորակը, իսկ Յուպիտերը լիներ Արեւին 3-րդ ամենամոտ մոլորակը, հայտնում է Lenta–ն։

Գիտնականները հետեւել են ամբողջովին օվկիանոսով ծածկված երկրանման մոլորակի ուղեծրի էքսցենտրիսիտետի փոփոխություններին։ Առաջին սցենարի համաձայն՝ 4.5 հազար տարվա ընթացքում այդ պարամետրը փոփոխվում է 0-0.066 դիապազոնով, իսկ երկրորդի համաձայն, այսինքն՝ ավելի քան 6.5 հազար տարում՝ 0-0.283 դիապազոնում։

Վերջին դեպքում մոլորակի վրա պետք է ջերմոցային էֆեկտ լիներ եւ, ամենայն հավանականությամբ, համաշխարհային օվկիանոսը կպահպանվեր մոտ 1 մլրդ տարի։ Գիտնականների աշխատությունը հիմնված է ընդհանուր շրջապտույտի եռաչափ մոդելի վրա։

Հետազոտության հեղինակները ում են, որ Մարսի ուղեծրի պարամետրերի տատանումների վրա մեծապես ազդում է Յուպիտերը, մինչդեռ Երկրի հետագծի փոփոխությունները, որոնք պայմանավորված են հսկա մոլորակների գործողություններով, հարթվում են Լուսնի կողմից։