Թերթը հայտնում է, որ օրերս Արզնիում գտնվող վարչական կենտրոնում՝ բարձրությունից ցատկելու վարժության ժամանակ զոհվել է Նուբարաշենում տեղակայված հատուկ նշանակության զորամասի մի սպա: Այդ վարժությունը կատարում են ցատկելու հմտություն ձեռքբերելու համար: Հավանաբար սպայի զոհվելու պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել:
Թերթի աղբյուրը տեղեկացնում է, որ սպան դրանից առաջ այդ վարժության ժամանակ վնասվածք էր ստացել, կաղում էր, եւ վատ կանխազգացմամբ է սկսել իր համար ճակատագրական վարժությունը:




























