Instagram գործարկել է ուղիղ հեռարձակման ֆունկցիան Instagram Stories բաժնում, գրում է vc.ru: Instagram Stories-ում ուղիղ հեռարձակման տեւողությունը չի կարող լինել ավելի, քան մեկ ժամը: Ռեալ ժամանակով հեռարձակման տակ մեկնաբանություններ թողելու հնարավորություն կա, որը հնարավոր է անջատել եւ դիտորդների թվի հաշվիչ:
Հեռարձակման գործարկման ժամանակ օգտատիրոջ հետեւորդները ծանուցում են ստանում, ընդ որում դրա ավարտից հետո տեսագորւթյունը հնարավոր չէ պահել, ինչպես սովորական վիդեոն. հեռարձակման ավարտից հետո այն միանգամից անհետանում է:
Նոր ֆունկցիան սոց,ցանցի օգտատերերին աստիճանաբար կդառնա հասանելի, նշում են ընկերությունից:
Նոր տարբերակում ավելացել է նաեւ ինքնահեռացվող ֆոտոների եւ վիդեոների ֆունկցիան, որոնք կարելի անձնական հաղորդագրությամբ ուղարկել մեկ կամ մի քանի ընկերների: Դրանք ինքնահեռացվում են այն բանից հետո, երբ հաղորդագրության հասցեատերը դիտում է դրանք: Ընկերության ներկայացուցչի խոսքով անձնական հաղորդագորթյուններ ուղարկում են ավելի քան 300 մլն օգտատեր:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմեբրին Instagram-ում ուղիղ հեռարձակման ֆունկցիայի թեստավորման մասին հայտնել էր TJ-ն:
Ֆունկցիայի նշանները հայտնաբերվել էին հավելվածի՝ Android-ի համար բետա-տարբերակում:




























