Apple-ը լուծարել է անլար ռոուտերների մշակմամբ զբաղվող ենթաբաժինը, գրում է Bloomberg-ը:
Ընկերությունը այս բաժնի լուծարումով սկսել զբաղվել մոտավորապես մեկ տարի առաջ: Բաժնի աշխատակիցները կշարունակեն իրենց աշպատանքը այլ նախագծերի վրա, այդ թվում նաեւ Apple TV-ի:
AirPort անլար ռոուտերները թույլ են տալիս ինտերնետին միացնել նոութբուքեր, iPhone եւ այլ սարքեր առանց մալուխի օգտագործման: Apple-ը չէր թարմացրել շարքը 2013 թվականից ի վեր: Այս պահին վաճառվում են AirPort Express, AirPort Extreme եւ AirPort Time capsule, որոնց գները համապատասխանաբար 99, 199 եւ 299 ԱՄՆ դոլար են:
Ռոուտերների արտադրությունից հրաժարվելու ընկերության այս քայլն ապացուցում է, որ Apple-ը ձգտում է կենտրոնացնել բիզնեսը լավ եկամուտ ապահովող սարքերի շուրջ:
2016 ֆինանսական տարվա արդյուքներում, Apple-ի եկամուտը կազմել է 215,6 մլրդ ԱՄՆ դոլար՝ համեմատած անցած տարվա 233,7 մլրդ-ի հետ:
2001 թվականիՑ այս կողմ սա ընկերության վաճառքների առաջին անկումն է: Apple-ի զուտ եկամուտը մեկ տարվա կտրվածքով ընկել է 14%-ով՝ մինչեւ 45,7 մլրդ ԱՄՆ դոլարով:




























