«Օդնոկլասնիկի» սոցցանցում լրացուցիչ նորույթ է հայտնվել՝ այն համալվել է գաղտնի խմբեր ստեղծելու հնարավորությամբ: Այս մասին հայտնում է Oane-ը:

Այդ ծառայությունը օգտատերերին թույլ կտա միություններ ստեղծել, որոնք դուրս կլինեն որոնումներ արդյունքներից՝ անկախ այն բանից, թե որքան մեծ կլինի խմբերի անվանումների եւ բանալիների հետ համընկնումների աստիճանը: Նորույթի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ որոնման ծառայությունում ոչ մի բառ տվյալ խմբին հասանելի չի դարձնի: Իր հերթին, խմբին հասանելություն չունեցող օգտատերը եթե նույնիսկ ուղիղ հղումով մտնի, տեղեկություն չի հայտնաբերի, երբ լուսավորվի գոյություն չունեցող էջի պատուհանը: