Չեչնիայում խոշոր ահաբեկչություն է կանխվել: Գրոզնիում հոկտեմբերի 25-ին հայտնաբերվել եւ վնասզերծվել է հզոր պայթուցիկ սարք, որը  դրված է եղել Պետական թատերական սրահից ոչ հեռու:

Մետաղական արկղում գտել են ինքնաշեն պայթուցիկ սարք, ոը բաղկացած է եղել պլաստիկե տարայից, 6 կգ տրոտիլից, մետաղե կտորտանքից: Տարային բջջային հեռախոս է փակցված եղել, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավապահներին:

Ներկայումս փաստի առթիվ նախաքննություն է ընթանում, պարզվում են միջադեպի հանգամանքները: