Մոսկվայի Չերկիզովի շուկայի սկանդալային գործում նոր տվյալներ են ի հայտ գալիս:

Ինչպես հաղորդել է քննչական կոմիտեն, Ֆիզկուլտուրայի, սպորտի եւ տուրիզմի պետական համալսարանի նախկին ռեկտոր Օլեգ Մատիցինին, ով բուհի տարածքը վարձով էր հանձնել շուկային, մեղադրանք է ներկայացվել լիազորությունները գերազանցելու եւ 120 մլն ռուբլի վնաս հասցնելու մեջ:

Հոդվածը նախատեսում է 3-ից 10 տարի ազատազրկում՝ որոշ պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկումով:

Մատիցինը դաշնային սեփականություն հանդիսացող հողը հանձնել էր առեւտրային ակռույցներին: Բուհական շենքերի փոխարեն այնտեղ Չերկիզովի շուկայի առեւտրական շարքեր էին հայտնվել:

Նշենք, որ շուկան փակվել էր ավելի քան մեկ տարի առաջ ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումների արդյունքում: