Microsoft ղեկավար Սաթյա Նադելան Australian Financial Review պարբերականի հետ հարցազրույցում Surface-ի հետ iPad Pro-ի «նմանության» պատճառով Apple-ի վրա ծիծաղել է: Այս մասին հայտնում է Gazeta-ն:

«Երեք տարի առաջ «երկուսը մեկում» ձեւաչափը հարցականի տակ դրվեց: Որեւէ մեկին դա հարկավո՞ր է: Իսկ հիմա, նույնիսկ մեր մրցակիցներն են որոշել, որ դա սառնարան եւ տոստեր չէ, այլ իսկապես «երկուսը մեկում»,- ասել է Նադելան:

CNET-ը հիշեցրել է, որ դա իրականում 4 տարի առաջ է եղել. 2012 թվականին Apple-ի ղեկավար Թիմ Քուկն արտահայտվել է հիբրիդային համակարգիչների վերաբերյալ՝ մասնավորապես նշելով, որ կարելի է տոստերն ու սառնարանը միավորել, բայց նման արտադրանքը, հնարավոր է, օգտատերերին դուրս չգա:

2016-ի օգոստոսին Apple-ը iPad Pro-ն համակարգիչ է անվանել, որը շատերին է մտահոգել, քանի որ ընկերությունը մշտապես պնդել է, որ դա պլանշետ է: