Google-ը գործարկում է նոր գործառույթ, որն իրական ժամանակում ցույց կտա, թե որքանով են ծանրաբեռնված սրճարանները, բարերը կամ որեւէ այլ հաստատություն, հայտնել է TechCrunch–ը։

«Հաճախելիություն» տողում կհայտնվի լրացուցիչ դիրք, որը կարտացոլի, թե այդ պահին որքանով է ծանրաբեռնված այս կամ այն ռեստորանը։ Տեղեկությունները հավաքվելու են բջջային սարքերից, որոնք անանուն տեղեկություն են հաղորդում գտնվելու վայրի մասին։

Յուրօրինակ «լայվից» բացի օգտատերերին  հասանելի կլինեն օրվա ընթացքում հաստատության միջին ծանրաբեռնվածության մասին տվյալները, քանի որ ցանկացած մարդ կկարողանա այցելության օպտիմալ ժամեր ընտրել։

Պարբերականը հայտնում է, որ նորամուծությունն առայժմ գործարկվելու է ոչ բոլորի համար։