Համացանցում սկսել են տարածել մի տեսահոլովակ, որի վերարտադրությունը ունակ է շարքից հանել iPhone-ն ու  iPad-ը , գրում է 9to5mac–ը։ Սարքը դադարում է արձագանքել հրամաններին ու ամբողջովին «կախում է»։

Տեսահոլովակի ներբեռնումը ստանդարտ Safari բրաուզերով «սպանում է» iOS-ով, այդ թվում վերջին՝ 10․2 տարբերակով  աշխատող ցանկացած սարք։ Իսկ եթե տեսահոլովակը մեկ այլ բրաուզերով է  ներբեռնվում, ապա սմարթֆոնը առանց որեւէ խնդրի վերարտադրում է այն։ Android-սմարթֆոնների օգտատերերը նույնպես կարող են չվախենալ այս տեսահոլովակից։

Խնդրի միակ լուծումը սարքի վերբեռնումն է։ iPhone 7 -ի դեպքում դրա համար պետք է 10 վայրկյանով սեղմել արգելակման   ու ձայնն իջեցնելու կոճակը ՝ մինչեւ էկրանին կհայտնվի Apple լոգոտիպը։ Իսկ մյուս մոդելների դեպքում անհրաժեշտ է սեղմած պահել արգելակման ու «Տուն» կոճակը։