Ամերիկյան Apple ընկերությունը պատենտավորել է եւս մեկ ծալովի iPhone, հայտնում է Apple Insider –ը։ Ըստ պատենտի՝ նման հեռախոսի էկրանը ճկվող է լինելու։

Պարբերականը համեմատում է այդ սարքը 90-ականներին հանրահայտ ծալովի մահճակալների հետ՝ Motorola ընկերությունից։ Apple -ի պատենտային փաստաթղթում նշված է, որ սմարթֆոնը կարելի է կեսից ծալել, որպեսզի այն պահելն ավելի հարմար լինի։

Պատենտը պարունակում է ծալելու մի քանի տարբերակներ՝ օրինակ էկրանը դեպի ներս կամ դուրս։

Պարբերականը նշում է, որ Apple –ը դժվար թե մոտ ապագայում թողարկի ծալովի սմարթֆոն, բայց ըստ լուրերի, ընկերությունը մտադիր է OLED ճկուն դիսփլեյով iPhone ստեղծել արդեն 2017-ին։