Հոկտեմբերի 25-ին, ժամը 18.00-ին Սեւանա լճի «Քաղաքային» լողափի շրջակայքից ջրից դուրս է բերվել Սեւան քաղաքի բնակիչ, 74-ամյա Վ. Հարումյանի  դին եւ հանձնվել շտապօգնության բրիգադին:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից: