Հոկտեմբերի 25-ին`ժամը 20.00-ի սահմաններում Արագածոտնի մարզում` Ոսկեհատ-Լեռնամերձ ավտոճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «Օպել Վեկտրա» մակնիշի 13 ՏՕ 575 պետհամարանիշի եւ «Օպել Օմեգա» մակնիշի 22 ՏԼ 754 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր` 48-ամյա Իսկուհի Կակոյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղեւորներ` 41-ամյա Վազիր, 37-ամյա Խաթում եւ 44-ամյա Մրազ Խուդոյանները տեղափոխվել են Աշտարակ քաղաքի հիվանդանոց:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վ. Խուդոյանը եւ Խ. Խուդոյանը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Մ. Խուդոյանը տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Մ. Խուդոյանի վիճակը գնահատվել է ծանր:





























