Telegram մեսենջերում գործառույթ է հայտնվել, որը նման է Facebook-ի Instant Articles-ին, նաեւ գրառումների սեփական խմբագիր: Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ընկերության բլոգում: 

Telegram-ում Instant View ծառայությունը թույլ է տալիս կայքերի էջերում հղումները բացել անմիջապես մեսենջերում: Դիտելու համար Instant View-ում ուղարկված հաղորդագրության տակ կհայտնվի համապատասխան կոճակ: Առայժմ մեսենջերը կգործի մի քանի որոշակի կայքերի հետ, որոնց թիվը հետագայում կմեծանա:

Telegram-ը նաեւ ներկայացրել է նշումներ ստեղծելու ծառայություն, որտեղ հնարավոր է լուսանկարներ, հղումներ եւ այլ հաշիվ ավելացնել: Հետագայում կարելի է դրանք նաեւ ուղարկել եւ դիտել անմիջաբար մեսենջերում ինչպես Instant View-ի միջոցով, այնպես էլ բրաուզերի: Telegraph-ում կարելի է աշխատել նաեւ առանց Telegram-ի: