Ավստրիայի, ԱՄՆ–ի, Չինաստանի եւ Գերմանիայի ֆիզիկոսները, ուսումնասիրելով Ծիր Կաթինի աստղերը, փորձնական ստուգել են Բելլի անհավասարության խախտումը։ Դրանով գիտնականներն առաջին անգամ հաստատել են լոկալ ռեալիզմի սկզբունքի խախտումը տիեզերական մասշտաբներով, հայտնում է arXiv.org կայքը։
Փորձի առանձնահատկությունն այն է, որ օգտագործվել են Գալակտիկայի սահմաններում գտնվող աստղերի լույսերը։ Հեռավոր աստղագիտական աղբյուրները հանդես են եկել պատահական թվերի քվանտային գեներատորների դերում, որոնք Երկրի վրա փորձերի ժամանակ ստեղծվել են արհեստական ճանապարհով։
Գիտնականները նշում են, որ աստղերն այդպիսով դարձել են կարգավորման բնական տիեզերական գեներատորներ։ Իրական ժամանակով անցկացրած թեստերը ցույց են տվել, որ Բելլի անհավասարությունները խախտվում են։ Ծիր Կաթինի սահմաններում, ըստ գիտնականների, լոկալ ռեալիզմը խախտվում է առնվազն վերջին 600 տարիների ընթացքում։
Մի քանի մասնիկների խճճումը ենթադրում է նրանց կողմից իրենց վիճակի մասին ինֆորմացիայի պահպանում անգամ եթե նրան ցրված են հեռավորության վրա։ Նման մասնիկները խախտում են լոկալ ռեալիզմի սկզբունքը, որի համաձայն՝ օբյեկտի վրա կարող է ազդել միայն նրա մոտակա շրջապատը։
Գիտնականները փորձել են պահպանել լոկալության սկզբունքը միկրոաշխարհում՝ ենթադրելով, որ քվանտային մեխանիկան պարունակում է այսպես կոչված թաքնված պարամետրեր, որոնք հաշվի չի առնում փորձարարը։ Այս պնդման մաթեմատիկական արտահայտումը Բելլի անհավասարություններն են, եւ դրանց խախտումը վկայում է թաքնված պարամետրերի բացակայության մասին
Ռեալիզմի հայեցակարգը արդարացի է դասական մեխանիկայի համար, սակայն չի իրականանում քվանտային տեսության մեկնաբանությունների մեծ մասի համար։




























