Facebook-ը հատուկ ծրագրային ապահովում է մշակել, որը թույլ կտա Չինաստանի որոշակի տարածքներում սոցցանցի լրահոսի այս կամ այն գրառումը փակել: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Պարբերականը հայտնում է, որ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը շահագրգռված է Չինաստանի տարածքում սոցցանցի աշխատանքով: Նոր ԾԱ-ի մշակումը թույլ կտա պահպանել գրաքննության չինական կանոնները եւ տվյալ շուկայում հաջողությամբ աշխատել:

Նշվում է, որ հաշվի վերահսկման համար պատասխանատու է ոչ թե սոցցանցը, այլ նրա գործընկերները՝ ամենայն հավանականությամբ չինական ընկերությունները: Նրանք կհետեւեն հանրաճանաչ թեմաներին եւ կկանխեն օգտատերերի լրահոսում այս կամ այն գրառման հայտնվելը: