Մոսկվայի հյուսիսում պայթել է ջրատար լայն խողովակը, ինչի հետեւանքով ջրի տակ են մնացել շենքերն ու բակում կայանած մեքենաները:
Վթարից հետո որոշ ժամանակ անց 12 շենքեր, այդ թվում դպրոցն ու պոլիկլինիկան հայտնվել են ջրի մեջ:
Այս պահին էլեկտրամատակարարման համակարգը բերվել է ժամանակավոր գործարկման ռեժիմի, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
«Մոսվոդոկանալ» ընկերությունը խոստանում է մոտակա ժամերի ընթացքում վերացնել մայրուղային ջրատարի վթարի հետեւանքները:





























