Հոնկոնգյան Aidyia ներդրումային ընկերությունը գործարքներ կնքելիս տենդենցների կանխագուշակման համար օգտագործում է արհեստական ինտելեկտը, գրում է Futurism-ը:

 Ներդրումային ընկերությունը մշակել է ԱԻ հիման վրա մի համակարգ, որը կարողանում է վերլուծել տնտեսական իրավիճակը, կանգախուշակումներ անել եւ ներդրումների համար ծրագիր առաջարկել: Համակարգից օգնտվողներից պահանջվում է միայն որոշակի պարամետրեր ներմուծել. հետագա բոլոր գործողությունները կկատարվեն առանց մարդու մասնակցության:

Aidyia-ի գիտական բաժնի գլխավոր մասնագետ Բեն Գոերդզելի խոսքով «եթե նույնիսկ բոլորը մեռնեն, ԱԻ կշարունակի գործարքներ կատարել»: ԱԻ վերլուծում է շուկայական գները, մակրոտնտեսական ցուցանիշները, հաշվապահական հաշվետվությունները, կանխագուշակումներ է անում տնտեսական իրավիճակի վերաբերյալ եւ առաջարկում գործողությունների պլան:

ԱԻ իրենց աշխատանքում օգտագործում են նաեւ այնպիսի ներդրումային ընկերություններ, ինչպիսիք են Sentient-ը Սան Ֆրանցիսկոյում եւ Նյու Յորքի Rebellion Research-ը:

ԱԻ ամրապնդում է իր դիրքերը ոչ միայն ֆինանսական ոլորտում. մասնագետները կանխագուշակում են, որ ապագայում ԱԻ-ն կզբաղեցնի ՏՏ ոլորտի աշխատատեղերի 80%-ը, կղեկավարի ընկերություններ, բանկեր եւ որոշումներ կկայացնի մեր փոխարեն: