Microsoft մտադիր է զբաղվել քվանտային համակարգիչների արտադրությամբ: Նախագիծը կգլխավորի Kinect, Xbox եւ HoloLens-ի վրա աշխատած ինժեներ Թոդ Հոլմդահլը, գրում է ComputerWorld-ը: Քվանտային տեխնոլոգիաները կբարձրացնեն համակարգիչների հաշվողական հզորությունները: Շատ ընկերություններ են գիտակցում դա, եւ հիմա Google-ին եւ IBM-ին միանում է նաեւ Microsoft-ը: Սովորական համակարգիչներն աշխատում են 2-ական համակարգով (0-1-երի համակարգ), իսկ քվանտային համակարգիչներում օգտատարծվում է քվանտային բիթերի կամ քյուբիթերի համակարգը, որոնք կարող են գտնվել միառժամանակ մի քանի վիճակում: Սա նշանակում է հաշվողական հզորությունների մեծացում:
Իհարկե քվանտային համակարգիչները խաղեր խաղալը ավելի հարմարավետ դարձնելու համար չեն: Այս համակարգիչների հզորությունները օգտագործվելու են արհեստական ինտելեկտի, կլիմայական պայմանների մոդելավորման կամ բժշկական հետազոտությունների համար, որտեղ հսկայական տվյլաների մշակման կարիք կա: Սակայն քյուբիթների հետ աշխատելն այնքան էլ հեշտ չէ. դրանք շատ անկայուն են:
Տարիներ շարունակ Microsoft-ը ներդրումներ է կատարել քվանտային տեխնոլոգիաներով զբաղվող նախագծերի մեջ, սակայն այժմ կորպորացիան որոշել է ստեղծել իր սեփական նախագիծը: Այն ղեկավարելու է փորձառու ինժեներ, Kinect, Xbox եւ HoloLens-ի վրա աշխատած Թոդ Հոլմդահլը: Ընկերությունը նաեւ համագործակցելու է քվանտային հաշվարկներով զբաղվող լուրջ գիտնականների հետ, ինչպիսիք են, օրինակ, Լեո Քուվենհովենն ու Չարլզ Մարկուսը:
Քվանտային տեխնոլոգիաների վրա այժմ շատ խոշոր ընկերություններ եւ ստարտափեր են աշխատում: Աշխարհում առաջին կոմերցիան քվանտային համակարգիչը ստեղծած D-Wave Systems ընկերության նախագահի կարծիքով «մենք արդեն ապրում ենք քվանտային դարաշրջանում»: Ընկերությունը ամեն տարի ավելացնում է իր համակարգչի վրա քյուբիթների թիվը, իսկ նրա հաճախորդների թվին են պատկանում Google ու NASA-ն: Այս նույն համակարգի հիման վրա է աշխատում IBM-ի 5-քյուբիթային քվանտային պրոցեսորը, որը բաց է բոլոր հետաքրքրվողների համար:




























