Վիետնամական Bandit9 մոտոցիկլների թյունինգ–արհեստանոցը ներկայացրել է EVE Liquid Black նախագիծը, հայտնում է Highsnobiety–ն։
Մոտոցիկլը ստեղծվել է Honda Supersport սերիական բայքի հիմքի վրա, որն ունի 125 խ/սմ ծավալով աշխատանքային շարժիչ։ Ձեռքով հավաքած պողպատե շրջանակ, որը միաժամանակ որպես վառելիքի բաք է ծառայում եւ փամփշտաձեւ տեսք ունի։ Նստատեղը ծածկված է սեւ դենիմով։ Մոտոցիկլի տեխնիկական բնութագրերը չեն բացահայտվում, մեքենան կարտադրվի 9 նմուշով։ Դրանցից յուրաքանչյուրն արժի 10.4 հազար դոլար։
Bandit9–ը վիետնամական ընկերություն է, որը զբաղվում է սերիական մոտոցիկլների թյունինգով։




























