Facebook ընկերությունը սկսել է հանրային վայրերում անվճար Wi-Fi կետերի փնտրման «Find Wi-Fi» ֆունկցիայի փորձարկումը, գրում է VentureBeat-ը :
Ֆունկցիան տեղակայված է Facebook հավելվածի մենյուում: Այն գործարկելուց հետո բացվում է քարտեզ, որտեղ նշված են լինում օգտատիրոջն ամենամոտ անլար ինտերնետի հասանելի կետերը:
Հավելվածում նաեւ կարելի է տեղեկանալ, թե ինչքան ժամանակում օգտատերը կկարողանա հասնել անհրաժեշտ հասանելի կետին:
Ինչպես Facebook-ից են նշում, այս ֆունկցիայի նպատակն է օգնել իրենց օգտատերերին միշտ կապի մեջ մնալ ընկերների հետ:
Mashable-ը գրում է, որ այս ֆունկցիան փորձարկվում է դեռ մի քանի երկրներում, որոնք չեն նշվում, եւ հասանելի է միայն սոց.ցանցի օգտատերերի մի մասին:




























