Google ընկերությունը պատահաբար ստացել է օգտատերի էլեկտրոնային հասցեները, URL-հասցեները, նաեւ գաղտնագրերը:
Google-ի ավագ փոխնախագահ Ալան Յուստասի խոսքով, Google-ի մեքենաները, որոնք նկարում էին տարբեր քաղաքների պատկերները Street View ծրագրի համար, ինքնաբերաբար միացել են անլար ցանցերին եւ տվյալներ ստացել:
Տարբեր երկրների իրավապաշտպանները արդեն սկսել են հետաքննել Google-ի կողմից տվյալների ստացումը: Եթե պարզվի, որ օրենքը խախտվել է, Google-ին լուրջ դրամական տուգանքներ են սպասվում: Յուստասը ներողություն է խնդրել ընկերության անունից եւ խոստացել, որ տվյալները արագ կոչնչացվեն:
Google Street View տեխնոլոգիան մեկնարկել էր 2007թ. որպես Google Maps եւ Google Earth ծառայությունների մի մաս: Տվյալները ստանում են հատուկ մեքենաներ, որոնց վրա 9 տեսախցիկ է դրված, եւ դրանք 360 աստիճան պատկեր են ստանում:





























