Չեչնիայում ապօրինի զինված խմբավորումների մասնակիցների ձերբակալության հատուկ գործողության ընթացքում տեղական ՆԳՆ-ի աշխատակիցները ոչնչացրել են դիմադրություն ցույց տվող մի գրոհայինի, ով եղել է Մոսկվայի մարզի բնակիչ, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են իրավապահները:
Նախօրեին առավոտյան Ուրուս-Մարտանի շրջանի Գոյ-Չու բնակավայրի ծայրամասում իրավապահները հայտնաբերել են գրոհայինի, ով ձերբակալության ժամանակ զինված դիմադրություն է ցույց տվել եւ ոչնչացվել է պատասխան կրակով:
Գրոհայինը եղել է Մոսկվայի մարզի 24-ամյա մի բնակիչ:




























