Իրանի դեմ եւս 10 տարով ԱՄՆ պատժամիջոցների երկարաձգումը միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի խախտում կլինի, այդ դեպքում Իրանը պատասխան քայլեր կձեռնարկի։ Այս մասին ասել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Խամենեին, հայտնում է Reuters–ը։

«ԱՄՆ գործող կառավարությունը բազմիցս խախտել է միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը։ Վերջին դեպքը 10 տարով պատժամիջոցների երկարաձգումն է։ Եթե դա տեղի ունենա, դա գործողությունների համատեղ համապարփակ պլանի դեմ կլինի, եւ Իրանը պատասխան քայլեր կձեռնարկի»,– ասել է Խամենեին։

Հիշեցնենք, որ Իրանն ու միջազգային «վեցնյակը» 2015–ի հուլիսի 14-ին համաձայնության էին եկել իրանական ատոմային ծրագրի կարգավորման շուրջ։