Հայաստանի քաղաքացիները 2011-ից կարող են հանգիստ քնել, քանի որ նվազագույն աշխատավարձի չափն աճել է եւս 2,5 հազար դրամով եւ կազմելու 32 500 դրամ:

Այդ մասին որոշումն ընդունվել է Հայաստանի Ազգային Ժողովի կողմից, որն առաջին ընթերցմամբ հաստատել է կառավարության առաջարկած փոփոխություններն ու լրացումները «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում: Օրինագծին դեմ են քվեարկել միայն 13 պատգամավորներ, մասնավորապես «Ժառանգություն» խմբակցությունը, որը խիստ քննադատության է ենթարկել օրինագիծը՝ նշելով, որ գազազած գնաճի պայմաններում աշխատավարձը 2,5 հազարով բարձրացնելը պարզապես անպարկեշտ է:

Բացի այդ, «Ժառանգության» ներկայացուցիչներն արդարացիորեն նշել են, որ եթե ճգնաժամային 2010-ին աշխատավարձը բարձրացել էր 5000 դրամով, հետճգնաժամային 2011-ին կարելի էր ավելի զգալի բարձրացնել նվազագույն աշխատավարձը: Չնայած «Ժառանգության» բուռն բողոքներին, որը ԱԺ նախագահ «բազմակարծության» դրսեւորում էր որակել, փոփոխությունները միահամուռ ընդունվեցին խորհրդարանական մեծամասնության կողմից: