Անվտանգության հարցերով փորձագետ Բարթ Բլեյզը պատմել է նոր վիրուսի մասին, որը քողարկվելով պատկերի տեսքով տարածվում է Facebook սոցցանցում։ Հետազոտողն իր գործընկեր Փիթեր Քրուզի հետ միասին հայտնաբերել է սպամը ու հետեւելով դրա աղբյուրներին, պարզել համակարգիչների վարակման միջոցը, հայտնում է Gazeta–ը։
Չարագործները SVG–ֆայլերին կցում են վնասակար կոդ։ Հղումին հետեւելուց հետո օգտատերը հայտնվում է մի կայքում, որը YouTube–ին է նման։ Այնտեղ նրանց ստիպում են տեսագրություն դիտելու համար ներբեռնել փլագին, որն էլ հենց վարակված է վիրուսով։ Դրանից հետո վարակված համակարգիչը սկսում է վիրուսն ուղարկել ընկերներին։ Նաեւ վնասակար ծրագիրը կոդավորում է սարքի վրա պահվող տվյալները ու դրանք վերծանելու համար առաջարկում գումար վճարել; Նման դեպքերից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործել հակավիրուսային ծրագրերի արդիական տարբերակներ ու ֆայլերի անհայտ ձեւաչափեր չբացել։




























