Telegram մեսենջերը գործարկել է Telegraph հարթակը, որը թույլ է տալիս հրապարակել տեքստեր, լուսանկարներ ու տեսագրություններ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ծառայությունից օգտվելու համար պետք է հոդված գրել telegra.ph–ում ու հրապարակել դրա հղումը Telegram –ում։ Հոդվածը դիտելու կոճակը ավտոմատ կհայտնվի։
Բացի դրանից ընկերությունը գործարկել է նաև առանց Telegram-ից դուրս գալու հոդվածների ակնթարթային դիտման ծառայություն։ Անհրաժեշտ է որեւէ մեկին ուղարկել ցանկացած հղում այն կայքից, որտեղ հրապարակված է հոդվածը ու սեղմել ներքեւի կոճակը։ Առայժմ այս հնարավորոթյունը հասանելի է մոտ տասը կայքերի համար, սակայն ժամանակի ընթացքում այդ ցանկը կարող է ընդլայնվել։




























