Անհայտ հաքերները կարողացել են ստանալ ԱՄՆ 13 հազար նավաստի զինվորականների անձնական տվյալները, հայտնում է Navy Times–ը։

Հաղորդվում է, որ հոկտեմբերին Hewlett Packard ընկերությունը զինվորականներին հայտնել էր, որ ԱՄՆ ՌԾՈւ համակարգիչներից մեկը «կոտրել են»։

Համակարգչում պահվում էին ԱՄՆ ՌԾՈՒ նախկին եւ ներկա 134 386 ծառայողների սոցիալական ապահովության համարներն ու անունները։

Ընթանում է հետաքննություն, սակայն դեռեւս համակարգչից տվյալների չարամիտ նպատակներով օգտագործման մասին տեղեկություններ չկան։