Նոյեմբերի 24-ին «Одноклассники»- սեց.ցանցում մեկնարկում է ապրանքների եւ ծառայությունների վաճառքի գործառույթ, գրում է «Коммерсантъ»-ը:
Օգտատերերը հնարավորություն կունենան ապրանքի կամ ծառայության մասին հայտարարություն տալ հատուկ խմբերում, իսկ խմբերի անդամները՝ տեսնել այդ հայտարարությունները իրենց լրահոսում:
Հայտարարություններ կարող են ստեղծել այն բաց խմբերում, որտեղ թույլատրված է բոլոր անդամների հրապարակումները:
«Одноклассники»-ում գործում են ծառայությունների եւ ապրանքների վաճառքի մոտ 30 հազար խումբ, իսկ դրանցից օգտվողների թիվը ամսական հասնում է 10 մլն-ի: Սոց.ցանցում հույս ունեն, որ նոր գործիքի գործարկումից հետո այդ թիվը զգալիորեն կմեծանա: Ընկերությունը, սակայն, ծառայության մոնետիզացիայի պլանի մանրամասները չի բացահայտում:
2015 թվականին «ВКонтакте»-ում գործարկվել է «Товары ВКонтакте» ծառայությունը, ինչը թույլ էր տալիս խմբերի ադմինիստրատորներին ստեղծել ծառայությունների եւ ապրանքների համար քարտեր, որոնք տեսանելի են խմբի մենյուում:




























