Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր՝ նոյեմբերի 24-ին, տեղի է ունեցել տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետին ներկայացվել են, մասնավորապես, մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներին եւ ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը վերաբերող նախագծեր: Այս համատեքստում քննարկվել են նպաստավոր միջավայրի ձեւավորմանը, տեխնոլոգիական համալսարանի եւ կրթական ինկուբատորների ստեղծմանը, ընթացիկ ու հեռանկարային ինժեներական կրթական ծրագրերին վերաբերող եւ այլ հարցեր:
Վարչապետը հանձնարարել է պատասխանատու նախարարներին՝ ՏՀՏ բնագավառի ներկայացուցիչների հետ համատեղ աշխատել եւ ներկայացնել կիրառական արդյունքներով ծրագրերի առաջարկներ:




























