Amazon-ը տեսակապի ծառայություն է մշակում: Այս մասին հաղորդում է Techcrunch-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրների:

Ընկերությունը ծրագրում է ծառայությունը ներկայացնել նոյեմբերի վերջին, re:Invent AWS համաժողովի ընթացքում:

Աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին շրջանում Amazon-ը որոշ մարդկանց ցուցադրել է իր նոր արտադրանքի՝ տեսակոնֆերանսի կապի փորձնական տարբերակը:

Ըստ Gazeta-ի՝ Amazon-ի ներկայացուցիչները չեն պատասխանել մեկնաբանության հարցումներին: Սակայն տեսակապի մշակման կողմնակի հաստատում կարելի է համարել այն, որ Amazon-ը 2015 թվականի աշնանը ձեռք է բերել կորպորատիվ կարիքների համար տեսակապի մշակմամբ զբաղվող Biba Systems սթարթափը: