ՆԱՍԱ-ի մասնագետները հայտնել են Արեւային համակարգի երեք օբյեկտներ, որտեղ ապագայում հնարավոր է մարդկության բնակությունը։ Դրանք են Պլուտոնը, Մարսը կամ Ցերերա աստերոիդը, հայտնում է «Միր 24» հեռուստաալիքը։
Երեք երկնային մարմինների բնական պայմանները չափազանց ծանր են։ Օրինակ Մարսւոմ չկա մթնոլորտ, ինչի հետեւանքով մարդկանց վրա այնտեղ կազդեր ուժեղագույն ճառագայթում։ Ցերերայում չափազանց թույլ է ձգողականության ուժը, իսկ Պլուտոնում հավերժ ձմեռ է՝ ջերմաստիճանն այնտեղ ձգտում է զրոյի։
Միաժամանակ երկու մոլորակներն ու աստերոիդն ունեն առավելություններ, որոնք կարող են գրավիչ լինել մարդկանց համար։ Ցերերայում հարմար է օգտակար հանածոներ արդյունահանել, բացի դրանից այնտեղ սառույց է հայտնաբերվել։ Բացի դրանից Պլուտոնն էլ է պատված սառույցներով։
Այդուհանդերձ, հաշվի առնելով թզուկ մոլորակի հեռավորությունը ու աստերոիդի փոքր չափսերը, գաղութացման համար առավել նախընտրելի տարբերակ է համարվում Մարսը։



























