Հոկտեմբերի 30–ին Աբովյանի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած դանակահարությունը, որի հետեւանքով սպանվել էր ակումբի տնօրենը, բացահայտվել է։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է ոստիկանության պաշտոնական կայքէջից։
25–ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության բաժին եւ խոստովանել, որ ինքն է դանակահարել ակումբի տնօրենին, որն օրեր անց հիվանդանոցում մահացել էր։ Պարզվել է, որ վիճաբանությունը ծագել է հաշիվը փակելու շուրջ։ Վիճաբանությունը շարունակվել է դրսում, որտեղ էլ տնօրենին գլխի հատվածում դանակով հարվածներ է հասցրել։ Նշված դեպքով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։











