Windows օպերացիոն համակարգի համար ICQ նոր տարբերակը կունենա զանգերի համար եռաչափ դիմակներ, հաղորդագրությունների որոնման ու կենդանի չաթերի հնարավորություն, գրում է Gazeta-ն։
«Դեսքթոփային տարբերակում օգտագործվում է դեմքերը ճանաչելու ու նույնականացնելու այն նույն համակարգն, ինչ բջջային սարքերում»,- նշված է հաղորդագրության մեջ։ Օգտատիրոջ վրա «հագցնում են» դիմակ ու այն ադապտացնում շարժմանն ու դիմախաղին։
Բացի դրանից չաթերում հնարավոր է լիարժեք որոնում հաղորդագրությունների պատմության մեջ։ Այս կամ այն բառը կամ արտահայտությունը կարելի է որոնել մեկ կամ միանգամից բոլոր երկխոսություններում։
Windows -ի համար նոր սարքը նույնպես թույլ է տալիս օգտագործել լայվչաթեր։



























